News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Այս ձմռանը Մեծ Բրիտանիայում տնային տնտեսությունների գրեթե մեկ երրորդը աղքատության կբախվի՝ իրենց էլեկտրաէներգիայի վարձերը վճարելուց հետո, որոնք հունվարին կրկին կբարձրանան, հայտնում է CNN-ը։

Վառելիքային աղքատության դեմ պայքարի կոալիցիայի (EFPC) գնահատականներով՝ մոտ 10.5 միլիոն տնային տնտեսություններ  հաջորդ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում «վառելիքային աղքատության» կբախվեն, ինչը նշանակում է, որ էներգիայի դիմաց վճարելուց հետո դրանց եկամուտը կհատի աղքատության շեմը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Միացյալ Թագավորության կառավարությունը աղքատությունը որպես տնային տնտեսությունների եկամուտ է սահմանում, որը կազմում է Մեծ Բրիտանիայի միջինի ցուցանիշի 60 տոկոսից պակաս, որը 2021-ին 31.000 ֆունտ (37.500 դոլար) է կազմել:

Կանխատեսումները հիմնված են ​​Cornwall Insight հետազոտական ընկերության նոր գնահատականների վրա, որոնք ցույց են տալիս, որ տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի միջին հաշիվը հոկտեմբերից տարեկան 3582 ֆունտ (4335 դոլար) եւ հունվարից 4266 ֆունտ (5163 դոլար) կկազմի, ինչը համապատասխանում է ամսական մոտ 355 ֆունտ ստեռլինգին (430 դոլար):

Հունվարյան կանխատեսումն էլեկտրաէներգիայի վճարների 116 տոկոսով աճ է ենթադրում ներկայիս մակարդակի համեմատ։ Քանի որ վառելիքի գներն աճում են, գնահատականներն արագ չեն փոփոխցվում: Անցյալ շաբաթ Cornwall Insight-ը կանխատեսել էր, որ հունվարյան գները ընթացիկ մակարդակից կաճեն 83 տոկոսով:

Հետազոտական ​​ընկերությունը հայտարարել է, որ վերանայել է իր թվերը մեծածախ գների աճի եւ Մեծ Բրիտանիայի կարգավորիչի կողմից գների շեմերը հաշվարկելու ձեւի փոփոխության պատճառով: Սակայն հորիզոնում կարող է թեթեւացում լինել. Cornwall Insight-ն ակնկալում է, որ հաշիվները կսկսեն նվազել 2023 թվականի երկրորդ կեսից:

Վառելիքի վճարները սկսել են աճել անցյալ տարի, քանի որ բնական գազի մատակարարման համաշխարհային ճգնաժամը մեծածախ գները ռեկորդային բարձր մակարդակի հասցրեց: Ուկրաինայում պատերազմը միայն սրեց իրավիճակը.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ