News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բարի Հույս հրվանդանի ափի երկայնքով շարքային օվկիանոսային պարեկության ժամանակ HMS Daedalus-ի անձնակազմը քսան մետրանոց ծովային հրեշի էր հանդիպել, որին նավաստիները Կրակեն են կոչում։ Ըստ սպաների՝ հրեշը մի ամբողջ կղզու չափ էր, հայտնում է Daily Star պորտալը։

1848 թվականի օգոստոսի 6-ին Արեւմտյան Աֆրիկայի ափերի երկայնքով ափամերձ ճանապարհորդության ժամանակ HMS Daedalus-ի անձնակազմը հայտարարել էր, որ ինչ-որ սարսափելի բան էր տեսել: Նավի նավապետ Փիթեր Մ'Կուհեն, ով գտնվում էր տախտակամածի վրա, հայտարարել էր, որ նավի կողքին հսկայական մուգ շագանակագույն արարած է հայտնվել:

Վայրկյաններ անց ծովի խորքերի բնակչին նկատել էին նաեւ թիմի մյուս անդամները։ Ըստ նրանց՝ Կրակենի մեջքին նրանք սպիտակ եւ դեղին վառ գծեր էին տեսել։ Նավաստիները հայտնել էին, որ գազանը շարժվում էր ժամում մոտ 24 կիլոմետր արագությամբ։

Թիմի անդամները նաեւ պատմում էին, որ հրեշի գլուխը մեկուկես մետր դուրս էր եկել ջրից։ Իսկ նրա մարմնի ամբողջ երկարությունը մոտ 20 մետր էր։

Բարեբախտաբար HMS Daedalus-ի անձնակազմի համար բախումն ավարտվել էր դեռ չսկսած, քանի որ Կրակենը ջրի խորքն էր անցել եւ չէր գրոհել նավը: Միջադեպի ականատեսների վկայություններից բացի այլ վկայություններ չկան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ