News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Հավելենք, որ չորս անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արմավիր բժշկական կենտրոն ընդունվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 23:00-ին:

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշված չորս անձինք ճանաչվել էին տուժող:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Դեպքի հաջորդ օրը իրավապահներին է ներկայացել Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է հիշյալ անձանց դանակով հարվածել՝ նաև ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին, որը միացվել է վերոհիշյալ քրեական գործին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան և 5-րդ փողոցների հատման խաչմերուկում, քննությամբ դեռևս չպարզված ավտոմեքենաների վարորդների միջև տեղի է ունեցել վեճ, որն ուղեկցվել է հայհոյանքներով:

Միջադեպի մասնակիցներին սաստելու համար նույն փողոցի բնակիչներից մեկը վերջիններիս դիտողություն է արել, ինչը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում նշված վայրով անցնող Արմավիրի մարզի վերոնշյալ 45-ամյա բնակիչը, նրա որդին, եղբայրը և մտերիմը մոտեցել են վիճաբանողներին, փորձել մեղմել իրադրությունը, սակայն վիճաբանությունն ավելի է թեժացել՝ վերածվելով ծեծկռտուքի:

Աղմուկի ձայները լսելով՝ մոտեցել և միջամտել են նաև մոտակա շենքի մի խումբ երիտասարդ բնակիչներ, այդ թվում՝ վարորդների վեճին միջամտած տղամարդու երկու որդիները և վերջիններիս ընկերը, ինչի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ 45-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել՝ չորս անձի պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից երկուսին՝ կյանքին վտանգ սպառնացող:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ և 113-րդ հոդվածներով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 171-րդ և 167-րդ հոդվածներին, 45-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ տուժողներից երկուսի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով:

45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1֊ին կետին(2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Անհայտ անձի (անձանց) կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ