News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 7-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5400 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 350 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 3000 քմ, Աբովյան քաղաքում՝ 600 քմ, Եղվարդ քաղաքում՝ 400 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 900 քմ, Նոր Գյուղ գյուղում՝ 2000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 3000 քմ, Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին` 2000 քմ,

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ  2.2 հա:

Տպել
Ամենաշատ