News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արեւելյան Միջերկրածովի եւ Մերձավոր Արեւելքի քաղաքակրթությունները բրոնզի դարում անկում են ապրել համավարակների պատճառով, մասնավորապես՝ ժանտախտի: Նման եզրակացության են հանգել միջազգային գիտական ​​նախագծի հետազոտողները, որի մասին հայտնում է Current Biology պարբերականը։

Խոսքը բրոնզե դարի աղետի մասին է։ Այդպես են գիտնականները կոչում բրոնզից երկաթի դար անցումը Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Միջերկրածովում: Այդ վայրերում դարաշրջանների փոփոխությունն ուղեկցվում էր գլոբալ անկմամբ, ինչը մշակույթի կործանման (օրինակ՝ կորավ գիրը) եւ խոշոր պետությունների անկման հանգեցրեց։

Գիտնականները դեռ լիովին չեն հասկանում, թե ինչի պատճարով էր տեղի ունեցել աղետը։ Համարվում է, որ պատճառների մի ամբողջ շարք է եղել՝ տեկտոնական ակտիվություն եւ քոչվորների արշավանքներ, երաշտներ։ Նոր հետազոտության հեղինակները ենթադրել են, որ անկման էական գործոններից մեկը կարող էին լինել համաճարակները։

Նախագծի հեղինակները վերլուծել են մարդկանց մնացորդները, որոնք հայտնաբերվել էին Կրետեի Լասսիթի սարահարթում գտնվող Սուրբ Խարալամբոսի քարանձավում: Ուսումնասիրելով մնացորդները (մասնավորապես՝ ատամները) գիտնականները ժանտախտի պատճառ հանդիսացող միկրոօրգանիզմի, ինչպես նաեւ տիֆի հարուցիչը Salmonella enterica բակտերիայի գենետիկական հետքեր էին հայտնաբերել։ Հետաքրքիր է, որ քարանձավում հայտնաբերված ժանտախտի շտամը այն նույնը չէր, որը տխրահռչակ Սեւ մահի պատճառ էր հանդիսացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ