News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քանի դեռ երկիրը կառավարում է օկուպացիոն բանդան, որը հետապնդում է բոլոր ուժերը գլխատելու նպատակ, մեզ մոտ դեմոկրատիա չի լինի։ Այս մասին օգոստոսի 12-ի քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Նրա գնահատմամբ՝ երկրում ստեղծվել է ընդդիմության եւ իշխանության ոչ թե դասական հարաբերակցություն, այլ վարվում է պայքար ընդդեմ հանցավոր բանդայի, որն օկուպացրել է հայկական պետականությունն ու առաջ է տանում թուրքական օրակարգը։

«Այս պայմաններում միամտություն է սպասել որեւէ գործուն արձագանքի միջազգային հանրության կողմից, գործուն արձագանքի հանցավոր բանդայի շահերը սպասարկող «քաղաքացիական հասարակությունից»։ Նման սպասումներ մենք չունենք։ Այս ընթացքում մենք դարձել ենք լյուստրացայի վկաներ, հստակ տեսել ենք, թե ով է դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների իսկական կողմնակիցը, եւ ով է երկար ժամանակ պարզապես կեղծ դեմոկրատիա քարոզել»,- ընդգծել է Կրպեյանը։

Պատգամավորը նշել է, որ պետությունում չի կարող իսկական դեմոկրատական համակարգ լինել առանց անվտանգության կայուն մեխանիզմի։ Միայն այս պայմաններում է հնարավոր ձեւավորել անհրաժեշտ միջավայր դեմոկրատիայի զարգացման համար։

Նա վստահ է, որ բոլոր իրավական մեխանիզմները պետք է օգտագործվեն։

«Խորհրդարանական ընդդիմությունն այս ընթացքում Սահմանադրական դատարան է ներկայացրել 14 դիմում»,- հիշեցրել է Կրպեյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ