News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մտավոր աշխատանքի գործընթացում նյարդային ակտիվության արդյունքում ուղեղի նախաճակատային ծառի կեղեւում պոտենցիալ թունավոր նյութեր են կուտակվում, մասնավորապես՝ գլյուտամատ։ Դրա պատճառով մարդիկ ճանաչողական հոգնածություն են զգում, վերանում է ինչ-որ բան անելու ցանկությունը:

Նման եզրակացության են հանգել ֆրանսիացի գիտնականները։ Նրանք ակնկալում են, որ իրենց հայտնագործությունը կօգնի պայքարել գրասենյակային աշխատողների գերհոգնածության դեմ, գրում է Science Daily-ն։

Ըստ նյարդաբանների՝ հոգնածության զգալը կարող է վկայել այն մասին, որ պետք է դադարեցնել աշխատանքը՝ ուղեղի աշխատանքի ամբողջականությունը պահպանելու համար։

Հոգեկան հյուծվածության դեմ պայքարելու համար գիտնականները խորհուրդ են տալիս հանգստանալ եւ քնել, քանի որ դրա ընթացքում գլուտամատը դուրս է գալիս ուղեղից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ