News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Շուռնուխ գյուղից արտագաղթ չկա, գյուղացիները չեն լքել գյուղը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Շուռնուխից արտագաղթ չկա, գյուղացիները չեն լքել գյուղը, միայն իրենց տները կորցրած չորս ընտանիքներն են բացակայում գյուղից։ Իրենք ժամանակավորապես ապրում են Գորիսում եւ Բարձրավանում, երբ որ իրենց փոխհատուցեն, անպայման կվերադառնան Շուռնուխ»,- նշեց նա։

Արշակյանի խոսքով՝ քանի որ ճանապարհի մի մասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, Շուռնուխից Գորիս ստիպված են գնալ Խոտ գյուղով, իսկ այդ դեպքում դեպքում ճանապարհը երկարել և դարձել 44 կմ նախկին 30-ի փոխարեն։

«Խոտով ճանապարհը շատ վատ է։ Շինարարական աշխատանքները կիսատ են մնացել։ Ինչո՞ւ՝ չգիտենք, մեզ չեն ասել։ Կառուցապատողի ու կառավարության միջեւ ծագած խնդիր է»,- ասաց Հակոբ Արշակյանը։ Բարձրավան, Որոտան եւ Շուռնուխ գյուղերի բնակիչներին շաբաթական մեկ կամ երկու անգամ տեղափոխվում են «Ուրալով»։

«Մինչեւ Կապան ունենք մեկ անցակետ՝ ԱԱԾ սահմանապահ զորքերն են կանգնած այնտեղ ոստիկանության հետ։ Ադրբեջանցիները հետ են քաշվել ճանապարհից 500-800 մետր հեռու։ Դա այսպես ասած Չայզամին էր, Գորիսի փայտամշակման գործարան էր կոչվում նախկինում, մոտ մեկ ամիս մնացին այդ հատվածում ու հետ քաշվեցին»,- ընդգծեց Արշակյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ Բարձրավանի այլընտրանքային ճանապարհի հողային աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում եւ հասնում են արդեն Շուռնուխին։ Սակայն այլընտրանքային այս ճանապարհի դեպքում էլ գյուղից Գորիս տանող ճանապարհն ավելանում է եւս 20 կմ-ով։ 

Տպել
Ամենաշատ