News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքում ընթացող Space and Missile Defense 2022 սիմպոզիումում ամերիկյան Moog Inc ընկերությունը ներկայացրել է արդիականացված համակցված հակաօդային պաշտպանության հեռակառավարվող Reconfigurable Integrated-Weapons Platform (RIwP) կայան, հայտնում է Dambiev Telegram ալիքը։

Նոր մարտական ​​մոդուլը նախատեսված է կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության մարտական ​​մեքենաների համար: Այն բաղկացած է 30 մմ XM914 ավտոմատ թնդանոթից, 7,62 մմ տրամաչափի M240 գնդացիրից, որի հետ համակցված է, երկու Stinger հրթիռային կայանքից եւ 20 կիլովատանոց LOCUST լազերային համակարգից։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստորագրել էր նորագույն Mobile Protected Firepower (MPF) թեթեւ տանկերի մատակարարման առաջին պայմանագիրը, որոնք պետք է փոխարինեն M-2 Bradley հետեւակի մարտական ​​մեքենաներին եւ M-113 զրահափոխադրիչներին։

Պենտագոնն էլ, իր հերթին՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին, ծովային հետևակայիններին եւ բանակին 154 Tomahawk թեւավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ պայմանագիր էր կնքել: Հրթիռներն ունենալու են Block V կոնֆիգուրացիա՝ NAV/COMMS արդիականացմամբ, որն աջակցում է թռիչքի ընթացքում թիրախների նշանակման բարելավմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ