News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանացիները կրկնակի ավելի շատ են տառապում խումհարից, քան ֆրանսիացիները: Նման տվյալներ է ներկայացնում Statista Global Consumer Survey պորտալը։

Աղբյուրը նշում է, որ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ մարդը ալկոհոլ օգտագործելուց հետո առավոտյան տառապում է խումհարից: Հարցումն անցկացվել է ութ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Մեքսիկայի եւ Չինաստանի բնակիչների շրջանում։

Հաղորդվում է, որ բրիտանացիներն ավելի շատ են հակված խումարի, քան մյուսները։ Վերջին տեղում ֆրանսիացիներն են, որտեղ յուրաքանչյուր տասներորդ բնակիչն է խումհարով արթնանում, քանի որ ֆրանսիացիները խմում են ավելի բարձր որակի ալկոհոլ եւ ավելի քիչ քանակությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ