News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը


Աղավնոյում սկսվել է պետական եւ մասնավոր գույքի տարհանման ընթացքը: Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի խոսքով` ամեն ինչ կատարվում է սահմանված պլանի համաձայն:

«Հաշտվելով էդ մտքի հետ, գիտակցելով վտանգը ինչ որ մեզ ասվել է, պետք է անենք, պլանը կատարվում է, ընթացքի մեջ է»,- ասաց նա Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարչ Մուշեղ Ալավերդյանն էլ անդրադառնալով իրերը տեղափոխելու հետ կապված խոսակցություններին, թե մեծ գումարներ են վարորդները պահանջում, ասել է, որ միշտ չէ, որ դա իրականությանը համապատասխանում է:

Բնակիչների անձնական գույքը տարհանելու նպատակով պետությունը 1 ընտանիքի հաշվով տրամադրում է 250 հազար դրամ գումար, իսկ եթե ընտանիքըտ մեկ հոգանոց է, ապա 125 000 դրամ, իսկ այն ընտանիքները, որոնք Աղավնոյում չեն բնակվում, սակայն այնտեղ գույք ունեն, նրանց տրամադրվում է վառելիք:

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ