News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Որոնողափրկարարկան աշխատանքները շարունակվում են, այս պահին հայտնի է 56 տուժողի մասին, որոնց մեծ մասը դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը:

«Կան ծխահարված փրկարարներ,նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին կա հաստատված 2 զոհ, որոնողական աշխատանքները շարունակվում են»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այս պահին պայթյունի վայրում  32 մարտական հաշվարկ է աշխատում, ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերից են օգնական ուժեր եկել, մասնակցում են այլ պետական մարմիններ եւս իրենց ռեսուրսներով:

Անդրադառնալով հրդեհի մարումից առաջացած թանձր ծխին, ԱԻՆ փոխնախարարն ասաց, որ այն վտանգավոր չէ քաղաքացիների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ