News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա եւ առցանց) ձեւաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ:

«Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) եւ Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների:

Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաեւ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը եւ «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գեւորգյանը։ Հայաստանյան ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ