News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռադիոտեխնիկական հետախուզության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի բրիտանական ինքնաթիռը խախտել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը Սվյատոյ Նոս հրվանդանի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Բարենցի ծովի ջրերում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը հայտնաբերել են անհայտ օդային թիրախ, որը շարժվում էր դեպի ՌԴ պետական սահման։ Պետական սահմանի խախտումը կանխելու համար ՀՕՊ-ի հերթապահ ուժերի կազմից բարձրացվել է «ՄիԳ-31ԲՄ» կործանիչ, որը նույնականացրել է այն որպես բրիտանական ռազմաօդային ուժերի ռադիոտեխնիկական հետախուզության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի RC-135 ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական կործանիչի անձնակազմի գործողություններով հետախուզական ինքնաթիռը դուրս է բերվել Ռուսաստանի Դաշնության տարածքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ