Վրաստանի հատուկ ծառայություններն ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ լայնածավալ դաշտային վարժանքներ են անցկացնում, հաղորդում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները կազմակերպվում են ԱՄՆ պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) կողմից։
Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի անվտանգության համար պատասխանատու բոլոր գերատեսչությունների ստորաբաժանումները՝ Պետական անվտանգության ծառայությունը, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների ծառայությունը եւ ՊՆ-ն։ Միջոցառման նպատակն է ուժեղացնել գործող իրավապահ մարմինների համակարգումը։