News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը օգոստոսի 18-ին Լվովում կմասնակցի Վլադիմիր Զելենսկու եւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը, հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հինգշաբթի կլինի Լվովում եւ կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ուկրաինայի առաջնորդի հետ եռակողմ հանդիպմանը»,- ասել է Դյուժարիկը։ «Հաջորդ օրը նա կմեկնի Օդեսա, որտեղ կայցելի Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությանը մասնակցող երեք նավահանգիստներից մեկը»,- հավելել է նա։

Նախքան Նյու Յորք վերադառնալը, որը սպասվում է հանգստյան օրերին, ըստ Դյուժարիկի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Ստամբուլ, որպեսզի այցելի Համատեղ համակարգման կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ