News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինները կաջակցեն ԱՄՆ-ին, եթե նրանց եւ Չինաստանի միջեւ պատերազմ սկսվի Թայվանի նեղուցում լարվածության պատճառով, ասել է ԱՄՆ-ում հանրապետության դեսպան Խոսե Մանուել Ռոմուալդեսը, ում խոսքերը մեջբերում է Business World պարբերականը։

Դիվանագետի խոսքով՝ Մանիլան պատրաստ է Վաշինգտոնի հետ դաշինքի։ Նա նաեւ հիշեցրել է, որ փոխադարձ պաշտպանության պայմանագիրը Ֆիլիպիններն ավտոմատ կերպով չի կապում ԱՄՆ-ի բոլոր կոնֆլիկտների հետ:

«Եթե, իհարկե, մեծ պատերազմ չլինի, որը, հուսանք, երբեք չի լինի, մենք դաշինքի մեջ կլինենք Միացյալ Նահանգների հետ, ինչպես նրանց հետ դաշինքում էինք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», - վստահեցրել է Ռոմուալդեսը:

Ամերիկյան կողմին աջակցելու որոշումը, նրա խոսքով, ավելի շատ հիմնված է Ֆիլիպինների պատասխանատվության գոտու վրա, որը ներառում է Հարավչինական ծովը եւ հարակից ջրերը։
Միեւնույն ժամանակ, Մանիլան մտադիր է շարունակել «առավելագույն զսպվածության» կոչ անել դաշնակիցներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ