News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը


Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի երկրորդ բնակիչը հրդեհել է իր տունը՝ նախքան ադրբեջանցիներին հանձնելը։ Իր տունն այրող տղամարդը Արման Հայրապետյանն է, որի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում։  «Ես ափսոսելու բան չունեմ, եթե այստեղ պետք է թուրքը ապրի։ Իմ եղբայրն այս տանը համար է զոհվել, երեխաս է պատերազմին մասնակցել։ Ես ամեն ինչ վառում եմ, որ հանգիստ քնեմ։ Եթե ինձ պետք է մեղադրեն, թող մեղադրեն: Ինձ իրենց փոխհատուցումը պետք չէ։ Ես իմ տունը թուրքին չեմ թողնելու։ Ես իմ տունը կառուցել եմ, որ թուրքը վայելի՞։ Սրբություն ունեցող յուրաքանչյուր հայ այսպես պետք է մտածի»,- տարածած տեսանյութում նշում է բնակիչը։ 

Հիշեցնենք, որ Արցախում իրավիճակն օգոստոսի 1–ից լարված է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանը խաղաղապահների միջոցով պահանջել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել: Հաջորդ օրը ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել էր ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։ Արդեն օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։ Օգոստոսի 4–ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։ Ադրբեջանը կառուցել է ճանապարհահատվածի 30 կմ-ը, որը պետք է միանա հայկական կողմի կառուցված ճանապարհին: Նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուս խաղաղապահները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այլևս չհամարձակվե՛ք Եռաբլուրը շփոթել գերեզմանի հետ. պատերազմում նահատակվածների ծնողների հայտարարությունը
Այո՛, ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, որպես իրական հայեր...
Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ ԼՂ ժողովրդի համար. Բայդենը՝ Փաշինյանին
ՀՀ Անկախության տոնի առթիվ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին…
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ֆինլանդիայի...
Ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքերը հայ ռազմագերիներին վերադարձնելու համար. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը...
Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատությունը
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ սենատոր Բրունո Ռըտայոն...
Արեւմուտքում սկսում են պնդել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվի՞
Այս հոդվածը, որոշ չափով, հիանալի կերպով արտացոլում է Հարավային Կովկասում Վաշինգտոնի իրական տրամադրությունները եւ ձգտումները․․․
Ամենաշատ