News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Գերմանիան ժամանակավորապես կնվազեցնի բնական գազի հարկերը, որպեսզի թուլացնի էներգակիրների թանկացման դեմ պայքարող քաղաքացիների վրա ֆինանսական ճնշումը: Այս մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ նրան սուլել են մայրաքաղաքից դուրս քաղաքապետարանում կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Գազի գների աճը մեծ բեռ է շատ քաղաքացիների համար»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի լրացուցիչ միջոցների մասին։

Բնական գազի մեծածախ գների աճից բացի, սպառողները ստիպված կլինեն նոր հավելավճար վճարել էներգետիկ ընկերություններին աջակցելու համար, որոնք փորձում են նոր մատակարարումներ գտնել համաշխարհային շուկայում:

Շոլցն ասել է, որ գազի գնումների հարկերի նվազումն, ընդհանուր առմամբ, ավելի քան փոխհատուցում են նոր հավելավճարները, ինչը փաստացի նշանակում է, որ դրանք կվճարվեն պետական գանձարանից:

Չորեքշաբթի երեկոյան մայրաքաղաքից մոտ 50 կիլոմետր հյուսիս-արեւմուտք գտնվող Նեյրուպին քաղաքի քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Շոլցը բախվել է ցուցարարների զայրացած արձագանքին:

Տեսանյութերում երեւում է, որ մի քանի հարյուր մարդ կանգնած է անվտանգության ցանկապատի հետեւում, ոմանք բղավում են «դավաճան» եւ «խփիր նրան»։

Գերմանական dpa լրատվական գործակալությունը հայտնել է, որ բողոքի ցույցերը կազմակերպել են ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը եւ Ձախ կուսակցությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ