News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 18-ին՝ ժամը 23։25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 19-ին, ժամը 00։38-ին, մարվել՝ 01։03-ին։ Այրվել են բնակարանի խոհանոցը՝ գույքով (մոտ 10 քմ), մալուխներ (մոտ 50 գմ), ջերմահարվել՝ հյուրասենյակը, սանհանգույցը և նախասրահը։

Տպել
Ամենաշատ