News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Թուրքիան այս տարի կրկնապատկել է ռուսական նավթի իր ներմուծումը, քանի որ երկու երկրները մտադիր են ավելի շատ համագործակցել բիզնեսի եւ հատկապես էներգետիկ առեւտրի ոլորտում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Refinitiv Eikon-ի տվյալները:

Թուրքիան այս տարի ավելացրել է իր նավթի ներմուծումը Ռուսաստանից, այդ թվում՝ Urals եւ Siberian Light տեսակի նավթը,  օրական ավելի քան 200.000 բարելով՝ 2021 թ. նույն ժամանակահատվածի 98.000 բարելի դիմաց:

Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ՝ հայտարարելով, որ շարունակում է կախված լինել ռուսական էներգակիրներից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հանդիպել էին օգոստոսի սկզբին եւ պայմանավորվել ակտիվացնել գործարար համագործակցությունը։

Տվյալները ցույց են տվել, որ թուրքական խոշոր նավթավերամշակման Tupras եւ ադրբեջանական SOCAR STAR նավթավերամշակման գործարաններն այս տարի զգալիորեն մեծացրել են ռուսական Urals եւ Siberian Light նավթի սպառումը՝ միաժամանակ կրճատելով հյուսիսծովային, իրաքյան եւ արեւմտաֆրիկյան տեսակների գնումները:

Վերջին մի քանի տարվա ընթացքում STAR նավթավերամշակման գործարանը մեծացրել է նորվեգական Johan Sverdrup տեսակ նավթի եւ իրաքյան նավթի գնումները, որոնք որակով մոտ են Urals-ին, քանի որ ռուսական նավթը թանկացել է: Այս տարի ռուսական նավթի գները Brent հնացած էտալոնի համեմատ պատմական նվազագույնի է հասել, մինչդեռ հյուսիսծովային եւ  իրաքյան նավթի գները բարելավվել են:

Ակնկալվում է, որ STAR նավթավերամշակման գործարանը 2022 թ. հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանից մոտ 90.000 բարել նավթ կգնի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 48.000 բարելի դիմաց, վկայում են Refinitiv Eikon-ի տվյալները:

Տվյալների համաձայն՝ Tupras-ի նավթավերամշակման գործարանները այս տարվա հունվարից օգոստոս ամիսներին Ռուսաստանից մոտ 111.000 բարել նավթ կգնեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45.000 բարելի դիմաց:

«Թուրքական նավթավերամշակման գործարանների ընտրությունն ակնհայտ ընտրություն էր, քանի որ ռուսական նավթ գնելու հարցում նրանք սահմանափակումներ չունեն»,- նշել է միջերկրածովյան նավթի շուկայում թրեյդերներից մեկը:

Նա հավելել է, որ Urals նավթի վերամշակման լավ մարժան նպաստել է թուրքական նավթավերամշակման գործարանների շահույթին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Իշխանությունները Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը բացատրում են…
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք...
Ամենաշատ