News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջատար վարակաբան Դոկտոր Էնթոնի Ֆաուչին երկուշաբթի հայտարարել է, որ ավելի քան հինգ տասնամյակ ծառայությունից հետո դեկտեմբերին կլքի դաշնային կառավարությունը, հաղորդում է AP-ն:

Ֆաուչին, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր բժշկական խորհրդականն է, եղել է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն եւ իմունակարգավորման NIAID լաբորատորիայի ղեկավար: Նույնիսկ մինչեւ կորոնավիրուսի հայտնվելը, նա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի դաշնային միջոցների առաջատարներից մեկն էր:

«Ես կթողնեմ պաշտոնները այս տարվա դեկտեմբերին՝ իմ կարիերայի հաջորդ գլուխը սկսելու համար»,- ասում է Ֆաուչին հայտարարության մեջ՝ իր պաշտոններն անվանելով «ողջ կյանքի պատիվ»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին բարձր է գնահատել դոկտոր Ֆաուչիի գործունեությունը։

«Անկախ նրանից՝ դուք անձամբ հանդիպել եք նրա հետ թե ոչ, նա իր աշխատանքով առնչվել է բոլոր ամերիկացիների կյանքին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրա պետական ծառայության համար։ Նրա շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձել է ավելի ուժեղ, ավելի դիմացկուն եւ ավելի առողջ»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ