News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Apple-ը նոր iPhone 14-ի գործառույթների մասին ակնարկներ է թաքցրել սեպտեմբերին նախատեսված շնորհանդեսի հրավերի մեջ, հայտարարել է 9to5Mac պորտալը:

Նախօրեին Apple-ը պաշտոնապես հաստատել էր իր աշնանային միջոցառման ամսաթիվը՝ լրագրողներին առցանց միջոցառման հրավերներ ուղարկելով: Հրավերներն արված են «տիեզերական» ոճով՝ Apple-ի տարբերանշանը կազմված է աստղերից։ Ըստ 9to5Mac-ի լրագրողների՝ դա կարող է ուղիղ ակնարկ լինել մի շարք գործառույթների, որոնք կհայտնվեն ընկերության սմարթֆոնների նոր շարքում։

Առաջին հերթին, խոսքը կարող է լինել արբանյակային կապի աջակցության մասին։ Այդ հատկության մասին առաջին անգամ խոսվել էր անցյալ տարվա շնորհանդեսի նախօրեին, սակայն iPhone 13-ն այդպես էլ այն չստացավ։ Չի բացառվում, որ այս տարի Apple-ը նոր շարքում արբանյակային կապ կավելացնի։

Բացի այդ, «տիեզերքը» հրավերի մեջ կարող է ակնարկել տեսախցիկի նոր առանձնահատկության մասին, այն է՝ աստղալուսանկարչության: Այս գործարույթն արդեն հասանելի է շատ ֆլագմանային Android սմարթֆոններում, այդ ռեժիմը թույլ է տալիս աստղային երկնքի բարձրորակ լուսանկարներ անել ցածր լույսի ներքո: Այդ iPhone 14-ում կարող է օգնել 48 MP տեսախցիկի նոր մոդուլը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ