News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՎՏԲ-ն մեկնարկել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ ազգային արժույթով։ Ծառայությունը հասանելի է ստացողի բանկային տվյալների միջոցով: Փոխանցումը մուտքագրվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի հաշվին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկային տվյալների միջոցով գումար փոխանցելու համար անհրաժեշտ է օգտվել ռուսական ВТБ Мобайл բջջային հավելվածից կամ ВТБ Онлайн-ի վեբ տարբերակից: Այնուհետև անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «По реквизитам в валюте» գործարքը, ելքագրման հաշիվը, մուտքագրել փոխանցվող գումարը և նպատակը, բանկի կոդը, նշել ստացողի ԱԱՀ-ն, հասցեն և հաշիվը:  ՀՀ դրամով փոխանցում կատարելու համար հաճախորդին նախապես կառաջարկվի բացել ընթացիկ հաշիվ իր ընտրած արժույթով, գնել այդ արժույթով գումար, որից հետո փոխանցել այն:    

ՌԴ-ից Հայաստան յուրաքանչուր դրամական փոխանցման առավելագույն գումարը կազմում է մինչև 20 մլն ռուբլի (համարժեք ՀՀ դրամ), միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը՝ 1500 ՀՀ դրամից մինչև 20 հազար ՀՀ դրամ։

«Ռուսական խոշորագույն բանկերի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ազդել են առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև միջազգային փոխանցումների իրականացման ծավալների և հնարավորության վրա։ Այդ պատճառով, ՎՏԲ-ն գործարկել է ծառայություն, որից կկարողանան օգտվել մեր բազմաթիվ հաճախորդները և նրանց ընտանիքները: Նոր ծառայության շնորհիվ փոխանցումները հարմար և հասանելի կլինեն ինչպես նախկինում, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Ռուսաստանից փոխանցված միջոցները ստանալ արագ, հեշտ և ցանկացած պահի։ Հաճախորդի համար ծառայության հիմնական առավելությունն այն է, որ բանկ այցելելու անհրաժեշտություն չկա, քանի որ գումարը մուտքագրվում է անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին և, որ ամենակարևորն է, անմիջապես ազգային արժույթով»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ