News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտպանական ուժերի հրամանատարներն առաջին անգամ հրավիրվել են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի համաժողովին, որին մասնակցում են դաշինքի բոլոր երկրների զինված ուժերի հրամանատարները, հինգշաբթի օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել են Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբից։

Համաժողովը տեղի կունենա Տալլինում՝ սեպտեմբերի 16-18-ը, հյուրընկալող կողմը կլինի Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարտին Հերեմը։ Համաժողովում կնախագահի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը։

Հանդիպման մասնակիցները կքննարկեն դաշինքի ռազմավարական խնդիրները, զսպման ու պաշտպանության վերաբերյալ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի որոշումների կատարումը։ Նրանք նաեւ կքննարկեն ՆԱՏՕ-ի ընթացիկ գործողությունները, առաքելությունները եւ գործունեությունը, ներառյալ ՆԱՏՕ-ի առաքելությունները Իրաքում (NMI) եւ Կոսովոյում (KFOR):

Ռազմական կոմիտեն հավաքվում է ՆԱՏՕ-ի գործողությունները, առաքելությունները եւ գործունեությունը քննարկելու եւ Հյուսիսատլանտյան խորհրդին կոնսենսուսի վրա հիմնված ռազմական խորհրդատվություն տրամադրելու համար, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է ավելի լավ լուծել անվտանգության գլոբալ մարտահրավերները:

Ֆինլանդիան եւ Շվեդիան պատրաստվում են անդամակցել ՆԱՏՕ-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ