News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Վրաստանը որոշել է հինգ տարվա ընթացքում նվազեցնել գինու արտահանումը Ռուսաստան եւ երկրի մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ 40 տոկոսի  հասցնել, գրում է Business Media Georgia-ն՝ վկայակոչելով Գինու ազգային գործակալության նախագահ Լեւան Մեխուզլային։

«Անցյալ տարի գինու արտահանումն ԱՄՆ աճել էր 16 տոկոսով։ Այս տարի մենք համագործակցում ենք շատ լավ մարքեթինգային ընկերության հետ, եւ կարծում եմ, որ արտահանման աճն այս շուկա ավելի նկատելի կդառնա։ Ընդհանրապես, մենք շատ քրտնաջան աշխատում ենք այլ շուկաներում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում: Իհարկե, աչքի են ընկնում նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրները, նկատի ունեմ Լեհաստանն ու Բալթյան երկրները։ Մենք կարծում ենք, որ մոտ հինգ տարի հետո Ռուսաստանի մասնաբաժինը գինու արտահանման մեջ 40 տոկոսից ցածր կլինի»,- ասել է Մեխուզլան։

2022-ի առաջին կիսամյակում Ռուսաստանը մնացել է Վրաստանից գինու գլխավոր գնորդը՝ կազմելով արտահանման 58 տոկոսը։ Մատակարարները երկրին վաճառել են 28 միլիոն շիշ, ինչը ութ տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, հաղորդում է հանրապետության Գինու ազգային գործակալությունը։ Սակայն նախկինում Ռուսաստանի մասնաբաժինը վրացական գինու արտահանման մեջ ավելի մեծ էր. ապրիլին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան պատմել էր, որ այն 80 տոկոսից 57 տոկոսի է հասել: Այդպես, պետությունն աշխատում է գինու շուկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Այդ ժամանակ Շամուգիան խոստացել էր, որ իշխանությունները կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ