News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Համակարգչային արտաքին սարքերի համաշխարհային արտադրող Logitech-ը հեռանում է ռուսական շուկայից «անկայուն իրավիճակի» պատճառով, սակայն հույս ունի վերադառնալ, երբ հարմար պայմաններ ստեղծվեն, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Այս տարվա սկզբին Ռուսաստան մատակարարումների դադարեցումից հետո մենք շարունակել ենք ուշադիր հետեւել իրավիճակին։ Ցավոք, հանգամանքները թույլ չեն տալիս նախկինի պես շարունակել բիզնեսը։ Մենք այս ամբողջ ընթացքում աջակցել ենք մեր աշխատակիցներին, սակայն իրավիճակի անկայունության պատճառով սկսել ենք Ռուսաստանում մնացած բիզնեսի դադարեցման գործընթացը։ Տարածաշրջանում երկար տարիներ աշխատելուց հետո մենք հուսով ենք, որ մի օր կվերադառնանք, եթե լինեն համապատասխան պայմաններ»,- «Ինտերֆաքս»-ի հարցին պատասխանել է ընկերության ներկայացուցիչ Բեն Սթարքին:

Ավելի վաղ Cnews պորտալը հայտնել էր Ռուսաստանի Դաշնությունում Logitech-ի բիզնեսի փակման մասին՝ վկայակոչելով ընկերության գործընկերներին։ Երկրում աշխատողների աշխատանքի վերջին օր նշվել է 2022 թվականի օգոստոսի 31-ը։

Ավելի վաղ՝ ապրիլին, ընկերությունը դադարեցրել էր իր արտադրանքի մատակարարումները Ռուսաստան՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով։

Logitech International S.A.-ն շվեյցարական-ամերիկյան ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոզանում (Շվեյցարիա) եւ Նյուարքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Համակարգչային արտաքին սարքերի (այսինքն՝ համակարգիչների համար տեղեկատվության մուտք-ելքի սարքեր՝ մկնիկներ, ստեղնաշարներ, վեբ-տեսախցիկներ, ականջակալներ եւ այլն) եւ այլ ապրանքների առաջատար արտադրողներից է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ