News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկրի ֆինանսները բավականաչափ կայուն են, որպեսզի այլընտրանք ապահովեն ռուսական էներգակիրներին՝ առաջիկա ամիսներին սպասվող մատակարարման պակասի հարցը լուծելու համար, հաղորդում է Reuters-ը։

Վուչիչն ասել է, որ Սերբիան ձգտում է ապահովել վառելիքի մատակարարումները, որտեղից հնարավոր է։

«Մենք պետք է վճարենք եվրոպական հողի վրա պատերազմի գինը»,- ասել է նա, բայց հավելել է, որ ժողովուրդը չի տուժի, քանի որ երկրի ֆինանսական համակարգը կդիմանա:

«Մենք կվերցնենք իրաքյանը (նավթը)... Ես կփորձեմ խոսել նաեւ Վենեսուելայի հետ։ Ամեն տեղից կվերցնենք։ Մենք բծախնդիր չենք»,- ասել է Սերբիայի նախագահը։

Սերբիան նաեւ նախատեսում է գազ գնել Ադրբեջանից 2023 թվականին եւ իր պահեստարաններում գազի քանակը հասցրել է առավելագույն մակարդակի։

Վուչիչն ասել է, որ երկիրը 60 օրվա համար բավականաչափ գազ ունի պահեստարաններում՝ օգտագործելով ներքին հզորությունները եւ վարձակալված պահեստարանները հարեւան Հունգարիայում:

«Այնտեղ արդեն կա 607 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը նշանակում է, որ եթե այն օգտագործում եք ձմռանը... կարող եք ստանալ․․․ օրական 10 միլիոն խորանարդ մետր կամ ավելի քան 60 օր ստանալ»,- ասել է նա Բելգրադում տված հարցազրույցի ժամանակ։

Սերբիան նաեւ պետք է լրացուցիչ ածուխ ձեռք բերի իր ջերմաէլեկտրակայանների համար, որոնք ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի գրեթե 70 տոկոսը։

Վուչիչը նաեւ ասել է, որ Սերբիան ձգտում է մոտ 2 միլիոն տոննա ածուխ գնել այնպիսի հեռավոր երկրներից, ինչպիսին են Չինաստանն ու Ինդոնեզիան, եւ որ դրա համար միջոցներ ունի։

Սպասվում է, որ Սերբիայի ՀՆԱ-ն այս տարի կաճի մոտ 4 տոկոսով, ասել է նա։

Գնաճը, սակայն, բարձր է, հիմնականում վառելիքի գների աճի պատճառով՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Կենտրոնական բանկը հայտնել է, որ հուլիսին Սերբիայում գնաճը կազմել է 12,8 տոկոս՝ հունիսի 11,9 տոկոսի համեմատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ