News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 31-ին «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մղումը «Հյուսիսային հոսք»-ով՝ «Պորտովայա» կոմպրեսորային կայանի (ԿԿ) գազամղիչ ագրեգատում պլանային աշխատանքների պատճառով, հաղորդում է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը։

«Հյուսիսային հոսքի միջոցով մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է, այսօր մեկնարկում են պլանային կանխարգելիչ աշխատանքները գազամղիչ ագրեգատի վրա»,- ասվում է «Գազպրոմ»-ի պաշտոնական տելեգրամյան ալիքում։

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հավելել են, որ, ըստ հայտարարության, գազի մղումը դադարեցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ին եւ կվերսկսվի սեպտեմբերի 3-ին:

«Հյուսիսային հոսք»-ի դադարեցման մասին ավելի վաղ հայտնել էին Nord Stream AG գազատարի օպերատորը եւ գերմանական գազահաղորդման համակարգերի օպերատորները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը Թուրքիայի տարածքով ԵՄ է մատակարարել 3 միլիարդ եվրոյի նավթամթերք՝ էմբարգոյի սահմանումից հետո
CSD-ի և Մաքուր օդի և էներգիայի հետազոտական ​​կենտրոնի (CREA) հետաքննության համաձայն՝ այն բանից հետո...
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արարատի Նորաբաց, Սյունիքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար
Չորեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Հայանիստում, Կապանում, Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար
Նավթի գնանշումներն ընկնում են...
Ամենաշատ