News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրներին հաջողվել է մինչեւ ձմեռ 80 տոկոսով լցնել իրենց ստորգետնյա գազապահեստարանները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Gas Infrastructure Europe (GIE) ընկերության տվյալները։

Գործակալության տվյալներով՝ Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարները մոտ 86.1 միլիարդ խորանարդ մետր կամ 80.17 տոկոս են կազմում, ինչը 0.6 տոկոսով ավել է օգոստոսի 29-ի դրությամբ վերջին հինգ տարիների միջին ցուցանիշից։ Օրինակ՝ 2021-ին ստորգետնյա գազապահեստարանները հոկտեմբերի 21-ի դրությամբ լցված էին 77.28 տոկոսով։

«Պահեստարանների համալրման ամենաբարձր մակարդակն այժմ նկատվում է Պորտուգալիայում եւ Լեհաստանում (պաշարների մակարդակը համապատասխանաբար 100 եւ 99.54 տոկոս): Պաշարներով առաջատարների թվում են նաեւ Ֆրանսիան (91.54 տոկոս), Շվեդիան (90.8 տոկոս) եւ Դանիան (89.12 տոկոս)։ Գերմանիայում օբյեկտները լցված են 83.65 տոկոսով, Իտալիայում՝ 81.93 տոկոսով, Իսպանիայում՝ 84.37 տոկոսով, Նիդեռլանդներում՝ 77.03 տոկոսով, Չեխիայում՝ 82.03 տոկոսով, Բելգիայում՝ 88.47 տոկոսով, Սլովակիայում՝ 79.38 տոկոսով, ասվում է հրապարակման մեջ։

Հստակեցվում է, որ գազի պահեստարանները լցվում են բարձր տեմպերով` Ռուսաստանից մատակարարումների կրճատման ֆոնին հեղուկացված բնական գազի գնման պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարով գազի մատակարարումը երեք օրով դադարեցվել է «Պորտովայա» կոմպրեսորային կայանում միակ մնացած գազամղիչ ագրեգատի վերանորոգումը սկսելու պատճառով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Ամենաշատ