News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Apple-ն անսպասելիորեն մի շարք շտկող ծրագրեր է թողարկել է իր հին հեռախոսների համար, հայտնում է The Verge-ը:

Պորտալի լրագրողը նշել է, որ ընկերությունը ներկայացրել է 2018 թվականին թողարկված iOS 12-ի չպլանավորված թարմացումը։ Թարմացումը ստացել են հին սմարթֆոնները, այդ թվում՝ ինը տարի առաջ ազդարարված iPhone 5s-ը: Թարմացումը հասանելի է դարձել նաեւ iPhone 6-ի եւ 6 Plus-ի, iPad Air-ի, iPad Mini 2-ի եւ 3-ի եւ վեցերորդ սերնդի iPod Touch-ի համար:

Մասնագետների կարծիքով՝ ամերիկյան ընկերության թողարկած ծրագիրը շտկում է խոցելիությունը, որը թույլ է տալիս վնասակար կայքին չստուգված կոդ գործարկել հեռախոսի մեջ։ Ընկերությունը նշել է, որ թարմացումը պարտադիր է տեղադրման համար։ Թարմացումը կարելի է գտնել սարքի կարգավորումներում՝ «Ծրագրաշարի թարմացում» բաժնում։

iPhone 5s-ը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Սարքն առաջինն էր Apple-ի այն հեռախոսների շարքում, որոնք մատնահետքի Touch ID սենսոր են ստացել։ Նաեւ սարքը համալրված է 4 դյույմանոց էկրանով, Apple A7 պրոցեսորով, 1 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, 8 մեգապիքսելանոց մեկ տեսախցիկով, 1560 միլիամպեր/ժամ հզորությամբ մարտկոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ