News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակն է վերացնել հակառուսական անկլավը, որը ստեղծվում է Ուկրաինայի տարածքում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Այսօրվա Ուկրաինայի տարածքում սկսել են ստեղծել հակառուսական անկլավ, որը սպառնում է մեր երկրին։ Հետեւաբար, այնտեղ կռվող մեր տղաները պաշտպանում են եւ՛ Դոնբասի բնակիչներին, եւ՛ հենց Ռուսաստանը։ Եվ սա, իհարկե, արժանի է ողջ հասարակության աջակցությանը»,- ասել է պետության ղեկավարը Կալինինգրադում «Զրույց կարեւորի մասին» բաց դասի ժամանակ դպրոցականների հետ զրուցելիս։

Խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից ագրեսիայի մեղադրանքների մասին՝ Պուտինը նշել է. «Բոլորը կարծում են, որ այսօր ինչ-որ ագրեսիա է տեղի ունենում Ռուսաստանի կողմից, ոչ ոք չգիտի եւ չի հասկանում, որ Ուկրաինայում 2014 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո Դոնեցկի, Լուգանսկի բնակիչները մեծ մասամբ, ամեն դեպքում Ղրիմի բնակիչները չցանկացան ճանաչել այս հեղաշրջման արդյունքները»։

Նշելով, որ այս ամենը «այնքան էլ մանկական թեմա չէ, բայց բավական հասկանալի է», նախագահն ասել է, որ «փաստացի իրենց դեմ են պատերազմ սկսել, ութ տարի է տեւել»:

«Մեր խնդիրը, մեր առաքելությունը, զինվորների, Դոնբասի աշխարհազորայինների՝ այս պատերազմը դադարեցնելն է, մարդկանց պաշտպանելը եւ, իհարկե, հենց Ռուսաստանը պաշտպանելը»,- ընդգծել է Պուտինը։

Նա կարճ պատմական էքսկուրս է կատարել դեպի անցյալ՝ նշելով, որ «Ուկրաինան երբեք պետականություն չի ունեցել մինչեւ Խորհրդային Միության ստեղծումը»։

«Չի եղել այդպիսի պետություն։ 1917 թվականի հեղափոխությունից հետո ստեղծվել են ամենատարբեր քվազիպետություններ, իսկ հետո Խորհրդային Միության կազմավորման ժամանակ առաջացել է նաեւ Ուկրաինան։ Կոմկուսը, որն այն ժամանակ իշխանության գլխին էր, ձեւավորեց միութենական հանրապետությունները՝ Ուկրաինային փոխանցելով պատմական ռուսական տարածքների զգալի մասը, այդ թվում՝ Դոնբասը, թեեւ Դոնբասի բնակիչները դա չէին ցանկանում։ Եվ դրա մասին են վկայում փաստաթղթերը»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ նախ Լուգանսկը եւ Դոնեցկը (այն ժամանակ՝ Կրիվոյ Ռոգի հանրապետություն) պետք է մտնեին Ռուսաստանի կազմ։ «Իսկ հետո Վլադիմիր Իլյիչ Լենինն ասաց՝ պետք է վերանայել: Եվ տվեցին ձեւավորվող Ուկրաինային։ Եվ այնտեղ ոչ ոք դա չգիտի»,- հավելել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ