News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին կմեկնարկեն ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ՝ հարցի պատասխանը, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն են կատակում, խիստ հարաբերական է։ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ ամենայնի, առաջիկայում կհայտարարեն, որ շարունակելու են միջազգային պատվիրակությունների հետ խորհրդարանական գործունեությունն ու համագործակցությունը, այսինքն՝ եթե խորհրդարանում որեւէ պետությունից պատվիրակություն հյուրընկալվի եւ ցանկություն հայտնի ընդդիմադիրների հետ հանդիպել, իրենք անպայման կգնան խորհրդարան։

Ասում են` ԱԺ-ում կլինենք նաեւ սեփական նախաձեռնությամբ, մեր օրակարգով հրավիրված ԱԺ արտահերթ նիստերի, լսումների ժամանակ: Մեր աղբյուրն ասաց, որ, այնուամենայնիվ, նախկինի պես չի լինի, երբ ՔՊ-ականների հետ որեւէ նախագծի, թեմայի շուրջ բովանդակային քննարկման էին նստում։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա այստեղ չեն մանրամասնում տակտիկան` հրապարակային հայտնել են միայն, որ խորհրդարան կգնան միայն սեփական օրակարգով եւ վերջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ