News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր տեսչական մարմինների ղեկավարները գտնվում են Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Ամիսներ շարունակ տեսչականի ղեկավարների դեմ դոսյեներ են հավաքում, քանզի մեծ մասը ՔՊ-ականներ չեն, եւ նրանց աշխատանքից դժգոհություններ կան։ Ասում են, որ առաջիկայում սպասվում է ոմանց պաշտոնանկությունը, այդ թվում՝ 2019-ից վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի։

Ի դեպ, կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ նյութերի հավաքագրման եւ նախապատրաստման գործը դրված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Աշոտ Առուշանյանի վրա, ով նախկինում Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր եւ այստեղ աշխատանքի է անցել 2022-ի ապրիլից։ Թիրախում են նաեւ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաեւ Շուկայի վերահսկողության  տեսչության ղեկավարները։ Մեզ ասացին, որ բավականին հաստափոր դոսյեներ են հավաքվում, քանի որ տեսչական մարմիններում աշխատավարձ եւ պարգեւատրում ստանալուց բացի, կարելի է ասել, որեւէ աշխատանք չեն իրականացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել…
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Ընդդիմությանն ինչ-որ կայսրության հետ գործակցելու մեջ մեղադրելուց առաջ՝ բացեք ձեր աչքերն ու տեսեք անվերջ ստի և աղետի մեջ թաղված ձեր կայսրությունը...
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Սա նշանակում է նաև, որ անկախ նրանից՝ ով ում է ձայն տվել, կամ չի տվել, բոլոր...
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան…
Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան
Ճառագել է իրենց արժեհամակարգի ու գաղափարների նկատմամբ…
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում...
Ամենաշատ