News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵՏՀ-ում կարելի է լրացուցիչ փորձ ձեռք բերել։ Ներկա պահին հանձնաժողովը 25 ուղղություն ունի (դեպարտամենտների թվով), եւ յուրաքանչյուրում կարելի է այս կամ այն ստաժավորումն անցնել։ Այս մասին «ԱՊՀ-ի եւ ԵՏՄ-ի Երիտասարդական համաժողովի արդյունքները. ի՞նչ նախաձեռնություններ են իրականացվելու» Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ տեսակամրջի շրջանակում սեպտեմբերի 2-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական համաժողովի կազմակերպման եւ անցկացման օպերատիվ շտաբի ղեկավար, ԵՏՀ-ի Ընթացակարգի եւ կազմակերպչական ապահովման դեպարտամենտի տնօրեն Դանիյար Տուրուսբեկովը։

Նրա խոսքով՝ այժմ այնպիսի աշխատանքներ են կատարվում, որպեսզի ԵՏՄ-ի անդամ երկրների ցանկացած պետծառայող, ԵՏՀ-ի շրջանակում, կարողանա փորձառություն ստանալ վերազգային մարմնում։

«Երիտասարդ պետծառայողը հնարավորություն կունենա ստաժավորում անցնել վերազգային մարմնում։ Դա թույլ կտա նրան հասկանալ, թե ինչպես է ձեւավորվում առաջարկը, ինչպես են կատարվում համաձայնեցումները, ինչպես է հաշվի առնվում կողմերի կարծիքը, եւ ինչպիսին է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դերն այդ գործընթացում։ Այնուհետեւ նա կկարողանա վերադառնալ իր երկիր եւ կուտակած փորձը նեկայացնել գործընկերներին»,- նշել է Տուրուսբեկովը։

Նա նաեւ ավելացրել է, որ մի առանձին ուղղություն կնվիրվի երիտասարդ լրագրողների եւ փորձագետների ստաժավորմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ