News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին կմասնակցի Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին, տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունում։

«Ռուսաստանի նախագահի հետ միասին նստաշրջանին կմասնակցեն Մյանմայի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր հրամանատար, Պետական վարչական խորհրդի նախագահ, ժամանակավոր կառավարության վարչապետ Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուուն-Էրդենեն եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն»,- նշվել է հաղորդագրությունում։

Նստաշրջանի մասնակիցներին տեսաողջույնով կդիմեն Հնդկաստանի եւ Մալայզիայի վարչապետեր Նարենդրա Մոդին եւ Իսմայիլ Սաբրի Յակոբը։ Լիագումար նստաշրջանը ՌԴ նախագահի մասնակցությամբ կկայանա սեպտեմբերի 7-ին, Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում, տեղեկացրել է Life-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ