News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ներկայացրել է iPhone 14-ը։ Այն թողարկվում է երկու նոր տարբերակով՝ iPhone 14 եւ iPhone 14 Plus։

Երկու տարբերակներն էլ ունեն 6,1 դյույմանոց էկրաններ՝ ի լրումն ավելի մեծ՝ 6,7 դյույմանոց էկրաններով սարքերի, որոնք Plus ապրանքանիշով են վաճառվում:

iPhone 14-ի հիմնական առանձնահատկություններն են՝

OLED էկրան,

Թողարկվում է հինգ գույնով՝ երկնագույն, տիեզերական սեւ, արծաթագույն, ոսկեգույն եւ մուգ մանուշակագույն,

Ավտոնոմ աշխատանքի բարելավված ժամանակ,

Կերամիկական ավելի դիմացկուն էկրաններ,

Առջեւի տեսախցիկի թույլ լույսի ներքո լավագույն արտադրողականություն։

Նոր հեռախոսն ունի անվտանգության ծառայություն, որը կոչվում է Emergency SOS։ Այն արբանյակի միջոցով կարող է միանալ արտակարգ իրավիճակների ծառայություններին նույնիսկ այն ժամանակ, երբ օգտատերը բջջային կամ Wi-Fi ծածկույթից դուրս է։

IPhone 14-ը եւ 14 Plus-ը պահպանել են iPhone 13-ի դիզայնի մեծ մասը, ներառյալ հեռախոսի սելֆի-տեսախցիկի եւ Face ID սենսորների կտրվածքը: iPhone 14-ի ամերիկյան մոդելները չեն ունենա SIM քարտի համար ֆիզիկական բնիկ, դրանք կօգտագործեն միայն eSIM։

14 Plus մոդելը առաջարկում է ավտոնոմ աշխատանքի լավագույն ժամանակը՝ բոլոր iPhone-ների հետ համեմատած: Երկու մոդելներում էլ կիրառվելու են անցյալ տարվա A15 Bionic չիպերը, որը լուրջ փոփոխություն է Apple-ի համար։ Ընկերությունը սովորաբար ամեն տարի ներկայացնում է նոր պրոցեսոր, որն օգտագործվում է iPhone-ի ողջ շարքում:

Տեսախցիկի առջեւում կա լայնանկյուն եւ նոր 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ՝ f/1.5 բացվածքով եւ սենսորի վրա հիմնված կայունացմամբ: Apple-ը պնդում է, որ թույլ լույսի ներքո պատկերի որակը բարելավվել է 49 տոկոսով, իսկ գիշերային ռեժիմն արդեն կաշխատի երկու անգամ ավելի արագ։ Կա նաեւ նոր՝ 12 մեգապիքսելանոց TrueDepth տեսախցիկ, որն ամբողջ շրջանագծով (full frame) ավտոմատ ֆոկուս ունի:

iPhone 14-ը կարժենա 799 դոլար, իսկ Plus-ը՝ 899 դոլար։ Նախնական պատվերները կսկսվեն սեպտեմբերի 9-ին, իսկ փոքր տարբերակը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 16-ին: Սակայն Plus մոդելը մինչեւ հոկտեմբեր խանութներում չի հայտնվի:

Ըստ CNBC-ի եւ The Verge-ի նյութերի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ