News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզումը հանվել է, եւ նա այժմ ազատ է՝ մեկնելու այս կամ այն երկիր։

Հիշեցնենք․ նրա նկատմամբ դեռեւս 2020-ին քրեական հետապնդում էր սկսել Պետեկամուտների կոմիտեն՝ ապօրինի հարստացման մեղադրանքով: Ապա Մինասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ քանի որ Ռուսաստանի իշխանությունները նրան չհանձնեցին ՀՀ իշխանություններին, նա մնաց Ռուսաստանում, սակայն չէր կարողանում հատել սահմանը եւ մեկնել որեւէ եվրոպական երկիր։ Եվ հիմա, ասում են, հետախուզումը հանվել է։ Օրերս էլ Մինասյանը կնոջ եւ երեխաների հետ Ինստագրամում լուսանկար էր հրապարակել Մոսկվայի Մեծ թատրոնի բակից։

Դատախազությունը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հետախուզումը Մինասյանի նկատմամբ չի դադարեցվել։ Այսինքն՝ հետախուզումը Հայաստանում չի հանվել, բայց այլեւս Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չէ։ Նշանակում է՝ Հայաստան գալու դեպքում նա կձերբակալվի, սակայն կարող է աշխարհով մեկ շրջել: Եվ, մեր տեղեկություններով, նա արդեն Իտալիա է մեկնել ու ապրում է Հռոմի իր տանը: Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ հենց ՀՀ իշխանություններն են միջազգային հետախուզումը դադարեցրել, բայց «երեսները չի բռնում», որ պաշտոնապես հայտարարեն: Ավելին, մեր աղբյուրը պնդում է, որ ՀՀ իշխանությունը նաեւ «փրկագին» է ստացել Միքայել Մինասյանից` այս քայլի դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
Ամենաշատ