News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թագավորական ընտանիքը հավաքվում է Եղիսաբեթ II թագուհու մահճի մոտ, նա բժիշկների հսկողության տակ է գտնվում Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում, հայտնում է Washington Post-ը։

«Առավոտյան զննումից հետո թագուհու բժիշկները մտահոգված են Նորին Մեծության առողջական վիճակով եւ խորհուրդ են տվել նրան մնալ բժշկական հսկողության տակ: Թագուհին շարունակում է իրեն հարմարավետ զգալ Բալմորալում»,- ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը մտահոգություն էր հայտնել թագուհի Եղիսաբեթ II-ի առողջական վիճակի կապակցությամբ, որի ընտանիքի անդամները շտապել են հավաքվել Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում, որտեղ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ «Ամբողջ երկիրը մեծ անհանգստությամբ կհետեւի Բուքինգհեմյան պալատի լուրերին»,- գրել է Թրասը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ