News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում Թուրքիայի հետ տարաձայնությունները դեռևս պահպանվում են։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նա ընդգծեց, որ նախկինում վիճելի հարցերը միշտ էլ հաջողվել է լուծել. «Մենք միշտ կարողացել ենք հաղթահարել այդ տարաձայնությունները, միասին քայլեր ձեռնարկել և համատեղ իրականացնել դրանք»։

Սթոլթենբերգը նաև նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն ամենաարագն է պատմության մեջ. «Մինչ այժմ ՆԱՏՕ-ի 30 երկրներից 24-ը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արդեն վավերացրել են անդամակցության արձանագրությունը։ Բայց կարևոր է նաև, որ մենք լրջորեն վերաբերվենք ՆԱՏՕ-ի բոլոր երկրների անվտանգության ոլորտում ունեցած մտահոգություններին, քանի որ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր այդքան ահաբեկչությունների չի բախվել, որքան Թուրքիան»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան հուշագիր են ստորագրել, որը թույլ է տալիս Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ