News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ժամը 18։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, չնայած, իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է։

«Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել։ Մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։

ՀՀ Զինված ուժերը շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Կեսգիշերից սկսած մինչ այժմ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս ակնհայտ իրողության ֆոնին, առավել քան անհեթեթ են դառնում ադրբեջանական կողմի պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում, կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի Զինված ուժերի հանցավոր գործողությունները խաղաղ բնակչության դեմ»,– նշում են ՊՆ–ից։

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ։ ՊՆ–ն կոչ է անում ձեռնպահ մնալ  մարտական գործողությունների գոտի մեկնելուց, եւ այդ տարածքներից տեսանյութեր հրապարակելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ