Ադրբեջանական զինված ուժերը հարվածներ են հասցվել նաեւ մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։ Այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջեւ»,-ասված է հաղորդագրության մեջ:











