News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ակնկալիքները ՀԱՊԿ–ից ավելի բարձր են։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն բավարարո՞ւմ է ՀԱՊԿ–ի արձագանքը։

«Երեկ ՀԱՊԿ նիստի ընթացքում որոշումներ են կայացվել, մենք հույս ունենք, որ այդ որոշումները հնարավորինս արագ իրականություն կդառնան»,– նշել է Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե որքանո՞վ է հեռանկարային ՀԱՊԿ-ից սկասել ռազմական աջակցություն, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հայաստանի ակնկալիքը հենց այդպես է ձեւակերպված. Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ-ից, որ այդ կառույցն օգնի մեզ, Հայաստանին բավարար ռազմական եւ ռազմաքաղաքական օգնություն տրամադրվի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն Հայաստանի սուվերեն տարածքից: Այսինքն առաջնային խնդիրը սա է»:

Ինչ վերաբերում է մասնավորապես, Ղազախստանից հնչող պնդումներին, թե հստակ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը, Արմեն Գրիգորյանն ասաց. «Բնականաբար, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման կա, եւ դա հստակ է: Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաքում՝ Ալմաթիում կնքված համաձայնագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են միմյանց սահմանները, այսինքն վարչական այն սահմանները, որ գոյություն են ունեցել ԽՍՀՄ տարածքում միութենական պետությունների միջեւ, դրանք փոխակերպում էին որպես պետությունների միջեւ սահման: Երկրորդ, Ադրբեջանը ռմբակոծում է նաեւ համայնքներ, եւ չտեսնել դա, նշանակումէ  ունենալ առնվազն տեսողության հետ խնդիրներ»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին, քանի որ այդ կառույցը չի աջակցում Հայաստանին, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք երեկ ենք նիստ արել, որպեսզի քննարկենք ՀԱՊԿ-ի օգնությունը, եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ