News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին»  տված մեկնաբանության մեջ:

«Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին:

ԻԻՀ նախագահի և ՀՀ մեծարգո վարչապետի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեր այս սկզբունքային դիրքորոշումը կրկնվել է:

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած ընդհարումների նոր փուլի կապակցությամբ և խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորմանը աջակցելու ուղղությամբ պատրաստակամություն հայտնելու հետ մեկտեղ հստակորեն ընդգծել է, որ Իրանի համար կարևոր է երկու հարևան երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և այն, որ Իրան-Հայաստան սահմանը պատմական հաղորդակցության ուղի է, և պետք է մնա առանց փոփոխության»,- ասված է դեսպանության մեկնաբանությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ...
Խաղաղությունից հետո պետք է սահմանազատում իրականացնել․ ուսանող
Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ․․․
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը...
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր…
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Այո, այս շարժումն ուղղորդված է, ուղղորդված է Աստծո կողմից...
Ես չգիտեմ մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի...
Ամենաշատ