News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիների մի մասը Բաղրամյան պողոտայից գնացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, որտեղ նրանց հանդիպել է նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Քաղաքացիներն ասել են, որ իրավիճակը շատ օրհասական է, առաջնորդի հարց կա և իրենք ցանկանում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կոչով հանդես գա և մարդկանց հավաքի մի տեղ, որպեսզի հասկանան, թե ինչպես են լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ «Լիդերի հարց է ու վերջ»,– ասաց քաղաքացիներից մեկը։ 

Լևոն Քոչարյանը քաղաքացիներին ասել է, որ հիմա հանդիպում կազմակերպելու համար ժամանակ է հարկավոր և հավելել, որ այսօր այդքան էլ արդյունավետ չի լինի նման հանդիպումը։ Նա քաղաքացիներինն, խոստացել է, որ վաղը կտեղեկացնի, թե երբ, որտեղ և ինչ ձևաչափ է լինելու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ