News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում տեղի ունեցած ելույթի ժամանակ ուշագրավ դրվագ է արձանագրվել։ Նա իր ելույթի ժամանակ կանգնել էր Գրիգոր Խանջյանի «Վարդանանց» կտավի դիմաց, որի դիմաց տեղադրված էին ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի դրոշները։

Ավարայրի ճակատամարտը պատկերող կտավը մատնացույց անելով՝ Փելոսին ասել է.

«Ես միշտ ասում եմ, որ արվեստը կմիավորի մեզ։ Ժամանակ կգա, երբ մենք կմոռանանք տարաձայնությունները. մենք, արվեստագետները եւ նույնիսկ լրագրողները։ Այս նկարում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է»,- ասել է Փելոսին։

Տպել
Ամենաշատ