News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նենսի Փելոսին գնացել է Գաֆէսճեան, կանգնել Ավարայրի ճակատամարտի նկարի դիմաց ու սկսել պատմել, թե այստեղ պատկերված է հայերի պատերազմը պարսիկների դեմ։ Ավելի ուղիղ տեքստով միայն անուղեղին է կարելի ասել, թե իրականում ինչու է նա եկել Հայաստան ու որոնք են այցի իրական նպատակները․ թիրախն Իրանն է, Իրանի կատարյալ շրջապատումը ու հայերին հակաիրանական ճակատում ներգրավելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Վիլսոնի եթիմներն էլ մտածում են, թե իրենց փրկելու համար է եկել։ Ընդ որում՝ Փելոսին մեղք չունի, դե մարդը մտածում է՝ եթե հայերը ընդունակ էին զանգվածաբար հավատալ Վիլսոնի մակուլատուրային, ուրեմն այս ազգին կարելի է հավատացնել ամեն ինչ։

P.s. Սրան ավելացրեք նաեւ, թե ինչ էր ասում ժամանակին Բոլթոնը Երեւանյան այցի ժամանակ...»,- գրել է նա։

Հեղինակի մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Իրանն իր բանակը բերել է Հայաստանի սահման, բայց այս քաղաքական խելապակասները կախվել են Նենսի Փելոսիի ոտքերից, թե օ՜ դու մեր աննման փրկիչ։ Այ մանկամիտներ, այս տարածաշրջանում հարգում են միմիայն ուժի սպառնալիքը և ուժը, ու կա ընդամենը երկու պետություն, ովքեր պատմականորեն ու փաստացի ներկայացնում են սպառնալիք Ադրբեջանի պետականությանը ու տարածքային ամբողջականությանը․ մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ Իրանը։ Դրա համար էլ եթե Իլհամը ինչ-որ մեկին մի քիչ լսում ու մրսում ա, Մոսկվան ու Թեհրանն են, մնացած բոլորի վրա ինքը թքած ունի, առավել եւ այն բեւեռի, որը հենց իրենից է կախված էներգակիրների առումով։ Հենց այդ պատճառով էլ տարիներ շարունակ Ալիեւների գերդաստանը թքած են ունեցել մարդու իրավունքների ու ժողովրդավարության վրա, քանի որ քաջ գիտակցել են, որ այդ արժեքների ջատագով Արեւմուտը երբեք չի հանգեցնի լուրջ քայլեր ձեռնարկել իր դեմ։ Ու հիմա, երբ ռուս-ուկրաինական պատերազմի արդյուքնում Արեւմուտքը ունի այլընտրանքային էներգակիրների խիստ կարիք, ԱՄՆ-ն ընդունա՞կ է լուրջ սպառնալ Բաքվին: Ի՞նչ է անելու ու հանուն ինչի է անելու, հանուն հայերի գնալու է սեփական շահերի դե՞մ։

Հետո էլ կզարմանաք, թե ինչու Իրանը ավելի ակտիվ չի։ Այդ ո՞նց ակտիվ լինի, եթե հայությունը հիմա էլ իր հույսը կապել ա իր ոխերիմ հակառակորդ ԱՄՆ-ի հետ, ու գլոբալ առումով Հայատանում Թեհրանը անգամ գործընկեր չունի, ում հետ կկարողանան կտրուկ քայլերի դեպքում համագործակցել...»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ