News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ «Եռաբլուր» պանթեոնում չցանկացավ մեկնաբանել փաստը, որ կարմիրբերետավորները վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցից առաջ քաշքշելով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց:

«Չեմ մեկնաբանի, այսօր բոլորն այստեղ եկել են, հարգանքի տուրք են մատուցել, եկեք օրվա խորհրդի մեջ մնանք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու զոհվածների անունները մինչեւ հիմա չեն հրապարակվում, նա պատասխանեց. «Դա ՊՆ-ի գործառույթն է, պետք է հարցն իրենց ուղղեք: Ես վստահ եմ, որ առաջիկայում կհրապարակվի»:

Անդրադառնալով վիրավորներին, նախարարը նշեց. «Մենք հիվանդանոցներում արդեն բավական դուրս գրվածներ ունենք, մեր բոլոր վիրավոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա: Հույս ունենք, որ բոլորն էլ պետք է ապաքինումով դուրս գա: Նրանց թիվը չեմ կարող հրապարակել:

Այո, քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի մենք ունենաք դրական դինամիկա: Այն, որ վիճակը կայուն է, արդեն բավական լավ է»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Կո՛չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ…
Ամենաշատ