News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անկախության օրվա առիթով, նշել, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Երեւանի հետ դաշնակցային հարաբերություններին։

Համապատասխան հեռագրերը հրապարակվել են Կրեմլի կայքում։

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։ Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Կարեւոր է, որ մեր երկրները հաջող փոխգործակցում են ամենատարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը Եվրասիական տնտեսական ընկերակցությունում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում եւ բազմակողմ այլ կառույցներում»,- նշվել է Փաշինյանին հասցեագրված հեռագրում։

Պուտինը վստահություն է հայտնել, որ կառուցողական երկկողմ կապերի հետագա զարգացումը «համապատասխանում է ռուսաստանցի եւ հայ ժողովուրդների արմատական շահերին, իսկ եռակողմ պայմանավորվածությունների, որոնք կնքվել են 2020 եւ 2021թթ., հետեւողական իրագործումը լավ հիմք է Անդրկովկասում երկարատեւ խաղաղության եւ անվտանգության ապահովման համար»։

Նա Փաշինյանին մաղթել է քաջ առողջություն եւ հաջողություններ պետական գործունեությունում, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն եւ բարեկեցություն։

Խաչատուրյանին շնորհավորանքում Պուտինը նշել է, որ Հայաստանի եւ ՌԴ-ի հարաբերությունները հիմնվում են բարեկամության եւ հարգանքի ավանդույթների վրա։

«Ռուս-հայկական հարաբերությունները հիմնվում են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ բազմաթիվ այլ ոլորտներում, միասին ավանդ ներդնում եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջմղման գործում։ Համոզված եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին կհամապատասխանի Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերին»,- նշվել է հեռագրում։

Ռուսաստանի նախագահը Հայաստանի նախագահին ցանկացել է քաջ առողջություն եւ հաջողություններ, իսկ նրա բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն եւ բարգավաճում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Ամենաշատ