News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգում ավարտվել է քրեական հետաքննությունը տեղի 30-ամյա բնակչի նկատմամբ, ով մեղադրվում է չաթում ազգությամբ ռուս ներկայացուցիչներին վիրավորելու մեջ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մարզային վարչության լրատվական ծառայությունից։

Միջադեպը տեղի է ունեցել Սուրգուտում։ Խոսքը ծագմամբ ադրբեջանցի Ռայ Մամեդովայի մասին է։ Նա վիճաբանություն էր սկսել շենքի բնակիչների չաթում այն բանից հետո, երբ նրանցից մեկը տեսանյութ էր նկարահանել բակում խուլիգանություն կատարած երեխաների հետ։ Կինը ճանաչել էր իր երեխային, եւ նրան դուր չէր եկել, որ տղամարդն իրեն խորհուրդներ էր տալիս դաստիարակության վերաբերյալ։ Նա սկսել էր սպառնալ հարեւանին եւ վիրավորել նրան` կենտրոնանալով վերջինիս ազգային պատկանելության վրա:

Նրա նկատմամաբ քրեական գործ է հարուցվել «Ատելություն կամ թշնամանք հրահրելու, ինչպես նաեւ ազգային պատկանելության հողի վրա մարդու արժանապատվությունը նվաստացնելու» հոդվածով։ Կինն իրեն մեղավոր է ճանաչել եւ զղջացել իր արարքի համար։

Նյութերն ուղարկվել են դատարան, քննություն է ընթանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ